Մեր մասին

Գլխավոր Մեր մասին

Հայերս հաճախ ենք կրկնում այս արտահայտությունը, բայց շատերս նաև մոռանում ենք, որ ամրոցի ամրությունը դեռևս ապահովություն չէ: Հարկավոր է նաև հուսալի կողպեք, որը մեր ամրոցի դուռը կբանա միայն ցանկալի և սպասված հյուրերի առաջ:

1996 թվականին հիմնադրված «Սասունցի Դավիթ» ընկերությունը մեր հանրապետությունում ներկայացնում է «Աշխարհի Փականքներ» միակ մասնագիտացված խանութ-սրահը: Այստեղ առաջարկվում է համաշխարհային հայտնի արտադրողների հուսալի և անվտանգ փականքների լայն ընտրանի, ինչպես նաև դռների ու կահույքի բռնակներ, և ներքին հարդարման այլ պարագաներ:

«Աշխարհի Փականքներ» խանութ-սրահը հանդիսանում է իտալական «Մոտտուռա», «Կալ», «ՊազինիԻ», իսպանական «Ամիգ», «Էմսիէմ» ընկերությունների միակ պաշտոնական ներկայացուցիչը հանրապետությունում, ինչպես նաև համագործակցում է իտալական «Էյջիբի», «Ռոբերտո Մառելա», «Ֆադեքս», «Իզեո», իսպանական «Էստամպ» և ավստրիական «Սիռո» ընկերությունների հետ:

Մեր ընկերության շնորհիվ հայ հասարակությունը ևս հնարավորություն ունի օգտվելու բարձրորակ փականքների, բռնակների և կահույքի աքսեսուարների բացառիկ ընտրանուց: «Աշխարհի Փականքներ» խանութ-սրահում ներկայացվող ապրանքանիշերն արտադրված են ժամանակակից տեխնոլոգիաներով, չկրկնվող են և աչքի են ընկնում նորաոճ լուծումներով: «Աշխարհի Փականքներ» մասնագիտացված խանութ-սրահում ներկայացվող հայտնի բրենդերի որակյալ ապրանքները կապահովեն Ձեր ամրոցի անվտանգությունը, իսկ յուրօրինակ, հետաքրքիր և ոճային բռնակներն ու կահույքի աքսեսուարները կհամալրեն Ձեր ինտերիերի գեղագիտական տեսքը:

Գնահատեք գիտության նվաճումները՝ համադրելով նրբաճաշակությունը, ապահովությունն ու բարձր որակը: